Իլոն Մասքի The Boring Company ընկերությունը բազմամիլիոնանոց պարտավորագիր է ստացել Չիկագոյի կենտրոնից մինչեւ քաղաքի О՚Хара օդանավակայան արագընթաց ստորգետնյա երկաթուղու շինարարության համար: Այդ մասին գրել է Financial Times-ը:
Սպասվում է, որ հաղորդակցության նոր համակարգի ստեղծումը թույլ կտա մինչեւ օդանավակայան ուղեւորության ժամանակը 40-ից կրճատել մինչեւ 12 րոպե: Գնացքները թունելով կերթեւեկեն ժամում 100 մղոնից ավելի արագությամբ (160 կմ/ժամ):
Boring Company-ն արդեն ստացել է մինչեւ Լոս Անջելեսի օդանավակայան գերարագ ճանապարհի շինարարության պատվերը: Ընկերության պլաններով նախատեսվում է ԱՄՆ-ի հիմնական քաղաքները միացնել ստորգետնյան մայրուղիներով:
Նախագիծը կիրականացվի մասնավոր ներդրողների միջոցներով: Ներդրումների գումարը չի նշվում, բայց, վերլուծաբանների կարծիքով, այն կարող է կազմել մոտավորապես 1 մլրդ դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: