Դերասանուհի Անատի Սաքանյանն Instagram-ի իր էջում , story բաժնում, որտեղ տեղ գտած ցանկացած նյութ պահպանվում է ընդամենը 24 ժամ, հրապարակել է լուսանկար, որտեղ ցույց է տվել, թե ինչպես է վայելում արեւը: Լուսանկարում երեւում են միայն դերասանուհու սլացիկ ոտքերը:
Նա որեւէ կերպ չի մեկնաբանել լուսանկարը: Հայուհին, ով Instagram-ում 37 հազար հետեւորդ ունի, հաճախ է իր լուսանկարներով ուրախացնում երկրպագուներին: Նա վերջերս լուսանկար էր հրապարակել, որին կից դերասանուհին խոսել էր մարդկանց սիրո եւ ատելության մասին:
Նա գրել էր. «Կան մարդիկ, որոնք կսիրեն քեզ, ու կան մարդիկ, որոնք կատեն քեզ, նույնիսկ, եթե դու աշխարհի ամենալավ մարդը լինես: Քեզ մի մեղադրիր, եթե նրանք մտածեն, թե ձանձրալի ես կամ բարդ: Մարդիկ կարող են մտածել ինչ ուզում են, դա չի փոխում այն, ինչ դու կաս: Կախիր գլուխդ միայն աղոթելու համար»: