Դերասանուհի, հաղորդավարուհի Մարիամ Մելիքյանն Instagram-ի իր էջի story հավելվածում նոր տեսանյութ է հրապարակել: Հոլովակում դերասանուհին ցույց է տալիս, թե ինչպես է վայելում ամառը, սակայն նա որևէ կերպ չի մակագրել տեսանյութը, միայն նշել է ջերմաստիճանը ու գտնվելու վայրը:
Հաղորդավարուհին նաեւ նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում: Լուսանկարը արված է նույն վայրում, որտեղ եւ տեսանյութը: Թեեւ Մարիամը այս անգամ եւս զերծ է մնացել իր հրապարակումը մեկնաբանելուց, սակայն նկարին կից արված նշումից հասկանալի է դառնում, որ նա վայելում է իր հանգիստը Ստամբուլում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել: Տեղադրված լուսանկարում նա իր միկրոբլոգի հետեւորդներին ցույց է տվել իր նոր անձնագրի լուսանկարը: Լուսանակրին կից երիտասարդ դերասանուհին հարցրել էր իր հետեւորդների կարծիքը: Նա գրել էր. «Նոր անձնագրիս լուսանկարը, ես սիրեցի, իսկ դու՞ք»: