Ստատինները, որոնք արյան մեջ լիպոպրոտեինների մակարդակի նվազեցման դեղամիջոց են, արյան քաղցկեղի դեմ պայքարում մեծացնում են քիմիաթերապիայի արդյունավետությունը, պարզել են ամերիկացի գիտնականները: Նրանց հոդվածը հրապարակվել է Science Translational Medicine ամսագրում, գիտական աշխատության մասին հակիրճ ներկայացված է MedicalXpress մամուլի հաղորդագրության մեջ:

Ստատինները դեղամիջոցների խումբ են, որոնք հիվանդներին են ներարկվում արյան մեջ ճարպերի պարունակության նվազեցման համար, որոնք մեծացնում են աթերոսկլերոզի առաջացման հավանականությունը: Դրանք սովորաբար օգտագործվում են տրիգլիցերինների եւ փոքր խտության լիպոպրոտեինների մակարդակի նվազեցման համար, որոնք համարվում են, այսպես կոչված, վատ խոլեստերինի փոխանցողները եւ նպաստում են սիրտ-անոթային հիվանդություններին ու վաղաժամ մահվանը:

Հայտնի է, որ քաղցկեղի որոշ տեսակներում ստատինները նպաստում են ապոպթոզին (բջիջների վերահսկվող ոչնչացմանը): Գիտնականները նոր հետազոտությամբ ցույց են տվել, որ քրոնիկական լիմֆոլեյկոզի մկնային մոդելում սիմվաստանին դեղամիջոցը մեծացնում է հակաուռուցքային վենետոկլակս դեղամիջոցի արդյունավետությունը: Համակցված թերապիան ուժգնացրել է ուռուցքային բջիջների ապոպթոզը եւ մեծացրել հիվանդ կենդանիների կյանքի տեւողությունը:

loading...