Ձողաձուկ՝ պատրաստված ձիթապտղով և լոլիկով:
Բաղադրիչներ
- Ձողաձկան (треска) փափկամիս – 500 գ
- Ալյուր՝ թավալելու համար
- Աղ, պղպեղ
- Չերրի լոլիկ – 8 հատ
- Կոնսերվացված լոլիկ՝ սեփական հյութի մեջ – 500 գ
- Ռեհան – 1 ճյուղ
- Սոխ – 1 հատ
- Մուգ ձիթապտուղ՝ առանց կորիզի – 25 հատ
- Կապար (каперсы) – 30 հատ
- Կարմիր պղպեղ չիլի – 1 հատ
- Սխտոր – 4 ատամիկ
- Ձիթապտղի յուղ – 120 մլ
- Մաղադանոս – 1 ճյուղ
- Սպիտակ գինի – 30 մլ
Պատրաստման եղանակը
- Սկզբում պատրաստել սոուս «Նապոլի» ձկան համար. բլենդերով հարել կոնսերվացված լոլիկները սեփական հյութով՝ մինչև միասեռ զանգված դառնալը: Կաթսայի մեջ լցնել ձիթապտղի յուղը և սոխը, դնել կրակին: Ավելացնել մանրացրած լոլիկները: Թույլ կրակի վրա եփել ռեհանի ճյուղի հետ՝ անընդհատ խառնելով: Եփել մինչև մի փոքր պնդանալը, աղ և պղպեղ ցանել:
- Առանց փշերի փափկամիսը կտրատել սթեյքի կտորների, աղ ցանել, մի փոքր թավալել ալյուրի մեջ և ձիթապտղի յուղի մեջ տապակել երկու կողմից՝ մինչև ոսկեգույն դառնալը: Ձկան միսը տապակելիս թավայի մեջ ավելացնել մանր կտրատված չիլին և սխտորը, ձիթապտուղը և կապարը:
- Այդ ամբողջը միասին մոտ կես րոպե տապակել շատ ուժեղ կրակի վրա: Հետո ավելացնել սպիտակ գինի և թողնել, որ գոլորշիանա:
- Ձկան վրա ավելացնել «Նապոլի» սոուսը և շոգեխաշել ձողաձուկը՝ մինչև վերջնականապես պատրաստ լինելը: Վերջում աղ և պղպեղ ցանել և ավելացնել մանրացրած մաղադանոս:
loading...