Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.

Կալորիականություն – 308 կկալ

Սպիտակուցներ – 33.8 գ

Ճարպեր – 12.5 գ

Ածխաջրեր – 15.3 գ

Բաղադրիչներ

  1. Չորահաց – 2 ճ/գ
  2. Բուսայուղ – 3 ճ/գ
  3. Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
  4. Աղ՝ ըստ ճաշակի
  5. Կանաչի – 1 փունջ
  6. Սոխ – 2 հատ
  7. Շաքարավազ – 1 ճ/գ
  8. Ալյուր – 2 ճ/գ
  9. Սպիտակ ձուկ – 1 կգ
  10. Ձու – 2 հատ

Պատրաստման եղանակը

  1. Շատ մանր կտրատել սպիտակ ձկան փափկամիսը, խառնել ձվի, ալյուրի, շաքարավազի, մանր կտրատված սոխի, կտրատված կանաչու հետ: Աղ և պղպեղ ցանել: Լավ հարել ձեռքով, որպեսզի ֆարշը ստացվի խիտ, բայց թեթև: Դնել սառնարանը 1 ժամ:
  2. Ձևավորել միջին կոտլետներ, թավալել չորահացի մեջ: Կոտլետները բոլոր կողմերից տապակել եռացող բուսայուղի մեջ՝ մոտ 7 րոպե:
loading...