Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 6-7 հատ
- միս տավարի - 0,3 կգ
- ձու - 2 հատ
- ալյուր - 25 գր
- սոխ - 1 գլուխ
- մսի համեմունքներ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Կարտոֆիլը լվանում, կեղևահանում ու կտրատում ենք։ Ջրով լի կաթսայի մեջ եփելուց հետո ճզմում ենք ՝ վերածելով խյուսի։ Այնուհետև ավելացնում ենք ալյուրը, ձուն և լավ խառնում ենք։
- Պատրաստում ենք մսային զանգվածը, որի համար միսն ու կտրատած սոխը տապակում ենք, ապա ավելացնում ենք համեմունքները։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել թարմ սամիթ։
- Ստացված կարտոֆիլային զանգվածը ուղղանկյունաձև բացում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթի վրա։ Այնուհետև լցնում ենք միջուկն ու հավասարապես տարածում։
- Ռուլետաձև փաթաթում ենք, ապա պատում ենք ձվով։ Եփում ենք 30 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Ռուլետը կտրատում ու մատուցում ենք՝ զարդարելով սամիթով ու լոլիկներով։
Այս համեղ ու հագեցնող ռուլետը պատրաստելու համար երկար ժամանակ չի պահանջվում։ Կարելի է մատուցել թեթև բանջարեղենային աղցանի հետ։
loading...