Քնարիկ Մարկոսյանի հրապարակումը. «ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հաստատեց երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունները, որ ԱԱԾ բացահայտումների ֆոնին որոշ անձինք լքում են Հայաստանը: Օրինակ, կայքէջերից մեկը տեղեկություն հրապարակեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընտանիքով հեռացել է ԱՄՆ:
Դ. Սանասարյանն ի պատասխան ասաց, որ նման լուրեր ստացել են, դրանցով իրավապահներն են զբաղվում. «Ինչքան էլ որ արտագաղթեն ընտանիքով, որևէ անհասանելի կղզիներ չկան»»։
loading...