Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ՀՀԿ-ն ձեռքերը լվաց։

Եվ շատ էլ ճիշտ արեց, ուրիշ ձև չուներ։ Բայց սա ՁԵ՛Ր բուծած ուռոդ կենդանին ա, տղերք։ Եվ ձեր ձեռքերը շարունակում են մնալ խորապես անլվա։ Ոնց որ նա, ուղեղն անջատած՝ զուգարանի թուղթ ու զինվորի տռուսիկ էր պահեստավորում զենքի հետ միասին, դուք էլ ուղեղներդ անջատած դրա վրա աչք էիք փակում, մտածելով, թե հավերժ եք, ու հարցնող չի լինելու։ Էլ մի մտածեք, քանզի ձեզ մոտ մտածելը լավ չի ստացվում, այլ սերտորեն համագործակցեք Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ։

Հ․Գ․ Կենդանիներին շտապ տեղափոխեք կենդանաբանական այգի, թող հոգատար մասնագետները նորմալ տիրություն անեն։

Հ․Գ․-2․ Օրենքով արգելել է պետք վայրի կենդանիներ պահելը կենդանաբանական այգուց, կրկեսից դուրս՝ տներում, ռեստորաններում, բոստաններում և այլուր։

Հ․Գ․-3. Էն առյուծ ու եղջերոու խփող ու դիակի վրեն նստող նկարվող բարոյական ուռոդի մասին չմոռանաք»։

loading...