Այսօր լրատվական կայքերում տեղեկություն տարածվեց, թե առավոտյան ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանի պաշտոնից ազատվել է Սմբատ Դաղբաշյանը:
Սակայն ArmLur.am-ի հետ զրույցում վերջինս հերքել է այդ հանգամանքը:
«Ես հիմա գտնվում եմ աշխատավայրում, այսօր հիվանդներ եմ նայել: Նաև ծրագիր եմ քննարկել, նախարարության հետ եմ հարցեր քննարկել, հիմա էլ իմ աշխատանքի վայրում եմ գտնվում և շարունակում եմ կատարել պարտականություններս», – նշեց նա:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե իրեն ամենևին էլ մասնագետ չեն համարում, վերջինս նշեց, թե չի կարծում, որ այդ ամենը լրագրողներն են որոշում: «Դա համապատասխան մասնագիտություն է, որ ես իրականացնում եմ: Այդ մասին կարող են խոսել իմ հիվանդներն ու գործընկերները», – նշեց նա:
loading...