«Նոր սենսացիոն բացահայտումներ են լինելու». այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը, ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։

Նա նաև նշեց, որ, եթե չլինեին Էջմիածնում տեղի ունեցող դեպքերը, միևնույն է, իրենք օպերատիվ գործողություններ իրականացնելու էին, քանի որ ինֆորմացիա ունեին։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը ՀՀ ԱԱԾ կողմից ձերբակալվել էր Մանվել Գրիգորյանը, ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում:

loading...