Ոստիկանության Աշտարակի բաժնում 1957 թ. ծնված Հայկազ Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Ղազարավան համայնքում գտնվող ծիրանի այգուց առևանգել են իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենան փախցրել է 2003 թ. ծնված Յ. Պ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 21.30-ին, իր մոր հետ ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հունիսի 17-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Յ. Պ.-ն վարելով հիշյալ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան՝ Ղազարավան համայնքի վարչական տարածքում գտնվող «Լանջաղբյուր» հանգստյան գոտում վրաերթի է ենթարկել 1983 թ. ծնված Ա. Ա.-ին, նրա գրկում գտնվող 2018 թ. ծնված Տ. Խ.-ին և կողքին գտնվող, 2012 թ. ծնված Վ. Խ.-ին: Երեքն էլ մարմնական վնավածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...