Նա բարձրաձայնում է. «Օպերները ճնշում են գործադրում»

Արդեն մի քանի օր է ՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 38-ամյա Արզուման Համբարյանը և նրա հայրը սապսում են, թե երբ են ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները մի լավ նորություն հայտնելու Ա. Համբարյանին առանձնակի դաժանությամբ ծեծի ենթարկողների հայտնաբերման մասին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գյումրու բժշկական կենտրոնում բուժում ստացող վիրավորը ասում էր, որ Կումայրիի բաժնի քրեկան հետախուզության բաժանմունքի օպերները փոխարենը հանցագործությունը բացահայտեն, ընկել են իր ու իր հոր հետևից: «Հրաշքով ենք փրկվել, բայց հիմա օպերները փորձում են հոգեբանական ճնշում գործադրել մեզ վրա: Խնդրանով դիմում ենք նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որպեսզի իր հսկողության տակ վերցնի այս գործը և դաժան ծեծի ենթրակողները հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված դեպքով ոտիկանությունն ունի ահազանգ և ՀՀ ոստիկանապետ Վ. Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, որի կատարումը դրվել է մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի վրա:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...