Բաղադրիչներ
- Բանան – 1 հատ
- Մեղր – 1 թ/գ
- Դարչին – 1 փ/գ
- Ընկույզ – 5 գ
- Շագանակագույն շաքարավազ – 2 պտղունց
- Փայլաթիթեղ՝ թխելու համար
Պատրաստման եղանակը
- Տաքացնել ջեռոցը մինչև 200 աստիճան:
- Բանանը լվանալ: Կեղևին կտրվածքներ անել: Կտրվածքների միջով կտրել նաև բանանը, բայց շատ խորը չանել կտրվածքները՝ կեղևի ներքին մասը չվնասելու համար:
- Բանանի կտրատված մասերին մեղր լցնել, ավելացնել ընկույզը:
- Վրան ցանել նաև դարչին և շագանակագույն շաքարավազ:
- Բանանը փաթաթել փայլաթիթեղով և դնել ջեռոցը 12-15 րոպե: Մատուցել տաք վիճակում:5
loading...