Ամառը վարունգի եղանակն է: Յուրաքանչյուր տնային տնտեսուհի իր բաղադրատոմսն ունի, թե ինչպես է պետք պատրաստել վարունգի մարինադ:
just-lady կայքն առաջարկում է հանքային ջրով վարունգի մարինադի բաղադրատոմս:
Բաղադրություն
1 կգ վարունգ
1 լ հանքային ջուր
2 ճ/գ աղ
Սամիթ
5 պճեղ սխտոր
Վարունգը լվացրեք և կտրեք պոչիկները:
Ապա վարունգները տեղավորեք մարինադի համար նախատեսված կաթսայի մեջ, ավելացրեք սամիթն ու սխտորը: Խորը կաթսայի մեջ լցրեք հանքային ջուրն ու աղը: Հանքային ջուրը պղպջակներ կարձակի, այդպես էլ պետք է լինի:
Հանքային ջրի և աղի խառնուրդը լցրեք վարունգի վրա, և ամբողջը տեղադրեք սառնարանը:
Մի քանի օր անց վարունգը պատրաստ է:
Հեշտ է և արագ:
loading...