Երկուշաբթի: Շաբաթվա առաջին օրվա ընթացքում ծնված մարդկանց բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները.
- Ստեղծագործող եք, բայց չեք կարողանում մտքերը ձեր մեջ պահել:
- Հակված եք շատ ավելի պատասխանատու լինել, քան մյուսները:
- Ընտանիքն ու մտերիմ ընկերները ձեզ համար առաջնահերթություն են:
- Հրաշալի բանակցող եք, ով միշտ հոգ է տանում, որ մարդիկ ստանան այն, ինչ ուզում են:
- Ամենայն հավանականությամբ, կարող եք հաջողել որևէ բիզնես ծրագիր:
Երեքշաբթի: Շաբաթվա երկրորդ օրվա ընթացքում ծնված մարդկանց բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները.
- Լի եք էներգիայով:
- Մարդիկ դիմում են ձեզ օգնություն ստանալու համար, փոխադարձ զգացմունքներ ունենում ձեր հանդեպ:
- Հաջողակ եք կարիերայում:
- Երբեմն չափից շատ եք նյարդայնանում այն պատճառով, որ չեք կարողանում ամեն բան վերահսկել:
- Ձեզ դուր են գալիս շքեղ իրեր, այդ պատճառով էլ գումարի խնայողությունը ձեզ համար մարտահրավեր է:
- Անում եք այն, ինչ ճիշտ եք համարում:
- Ազնիվ եք, ինչը երբեմն խնդիրներ է ստեղծում ձեզ համար:
- Չափազանց զգացմունքային եք քննադատության նկատմամբ:
Չորեքշաբթի: Այս օրերին ծնված մարդկանց բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները:
- Հեշտությամբ եք սովորում նորը, սիրում եք ձեր աշխատանքը:
- Պայքարում եք՝ կազմակերպված մնալու համար:
- Անհոգ տեսք ունեք, ինչը հիացնում է մարդկանց:
- Սիրում եք սովորել մարդկանցից, շփվել նրանց հետ:
- Հեշտությամբ եք լեզու գտնում տարբեր մարդկանց հետ:
- Սիրում եք ձեր աշխատանքը և մարդկանց, ում հետ աշխատում եք:
Հինգշաբթի: Այս օրերին ծնված մարդկանց բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները:
- Լավատես եք:
- Հարգում եք մյուսներին, նրանք էլ՝ ձեզ:
- Անկախ եք ձեր աշխատանքում:
- Լիդերի հատկություններ ունեք, որքան հնարավոր է՝ ջանասիրաբար աշխատել՝ բարձունքների հասնելու համար:
- Ձեզ դուր չեն գալիս մարդիկ, ովքեր քննադատում են ձեզ, այդ պատճառով էլ նեղանում եք նրանցից:
- Սիրում եք բազմազանություն, քանի որ արագ եք ձանձրանում:
- Ուշադրություն եք գրավում խարիզմի շնորհիվ:
Ուրբաթ: Այս օրերին ծնված մարդկանց բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները:
- Գնահատում եք գեղեցկությունը և ներդաշնակությունը, այդ պատճառով փորձում եք այդպիսի տրամադրություն ստեղծել ձեր շուրջ:
- Հարաբերություններում հակված եք զգացմունքայնության:
- Չեք կարողանում հաղթահարել անհաջողությունները, նախկինում ունեցած հիասթափությունները հաճախ են ցավ պատճառում ձեզ:
- Իմաստուն եք, տեղեկացված աշխարհից:
Շաբաթ: Այս օրերին ծնված մարդկանց բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները:
- Արժանի եք վստահության, ձեզ վրա շատ պատասխանատվություն է դրված:
- Հակված եք ապրել անցյալով կամ ապագայով, և ոչ թե՝ ներկայով:
- Խելացի եք, հակված պերֆեկցիոնիզմի:
- Հպարտանում եք ձեր արտաքինով, վայելում ժամանակը, որը նվիրում եք ձեզ:
- Ինքնավստահ եք, ինչը մյուսներն ընկալում են՝ որպես եսասիրություն:
Կիրակի: Այս օրերին ծնված մարդկանց բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները:
- Միշտ պահպանում եք դրական տրամադրվածությունը:
- Սիրում եք ինչ-որ բան նվիրել և օգնել մարդկանց:
- Երկար ժամանակ է հարկավոր, որպեսզի անկեղծանաք որևէ մեկի հետ, քանի որ չեք վստահում մարդկանց:
- Զգացմունքային եք, զգայուն մարդկանց մեկնաբանությունների հանդեպ:
- Հեշտությամբ եք նեղսրտում, կարող եք գործերն անավարտ թողնել:
- Գնահատում եք միայնությունը:
loading...