Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ռուսական նոր կործանիչներ ձեռք բերելու մասին լուրերին


Դիտումներ ` 611

Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ռուսական նոր կործանիչներ ձեռք բերելու մասին լուրերին

Հայաստանի նոր իշխանությունները, Պաշտպանության նախարարությունն իրենց առջև խնդիր են դրել զարգացնել ավիացիայի ոլորտը: Այս մասին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե ռուսական «Կոմերսանտ» թերթում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, ըստ որի, չի բացառվում, որ մոտ ապագայում Հայաստանի ռազմաօդային ուժերի զինանոցը համալրվի ռուսաստանյան արտադրության բազմաֆունկցիոնալ կործանիչներով:

«Հայաստանի նոր իշխանություններ իրենց աառջև նպատակ են դրել զարգացնել ավիացիան: Ներկայում քննարկվում են տարբեր ճանապարհներ, կարծում եմ, որ շատ արագ վերջնական եզրահանգում կլինի՝ հասկանալու համար ռեսուրսները, դրանց օգտագործման հնարավորությունները Հայաստանի բանակն ուժեղացնելու համար»,- ասաց Արմեն Գրիգորյանը: Լրագրողի ճշգրտող հարցին, թե արդյոք հստակեցումներ կան, Արմեն Գրիգորյանը նշեց, որ այս պահին մտքերի փոխանակում է:

 
 
loading...
Փակել