Բաղադրիչներ

Դդմիկ – 1.5 կգ

 

Տոմատի մածուկ – 140 գ

Սոխ – 2 հատ

Քացախ (5 տոկոսանոց) – 1 ճ/գ

Աղ – 1 թ/գ

Սև աղացած պղպեղ – 0.5 թ/գ

Շաքարավազ – 1 թ/գ

Բուսայուղ – 140 գ

Պատրաստման եղանակը

1.5 կգ դդմիկը լվանալ, մաքրել և կտրատել 1-1.5 սմ հաստության շրջանակների:

Դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ 20 րոպե:

20 րոպե անց հանել ջեռոցից պատրաստի դդմիկը: Լավ մանրացնել դանակով:

Մանր կտրատել երկու սոխը: Թավայի մեջ լցնել 100 գ բուսայուղ, ավելացնել կտրատած սոխը և տապակել՝ մինչև թափանցիկ դառնալը:

Ավելացնել 140 գ տոմատի մածուկը, խառնել, ավելացնել մանրացրած դդմիկը և եփել մանր կրակի վրա՝ ժամանակ առ ժամանակ խառնելով մոտ 20 րոպե:

Դդմիկի խավիարը պատրաստ է, մնում է միայն համեմել այն: Խավիարին ավելացնել 1 թ/գ աղ, 0.5 թ/գ սև աղացած պղպեղ, 1 թ/գ շաքարավազ և 1 ճ/գ քացախ: Լավ խառնել, հանգցնել կրակը: Խավիարը պատրաստ է:

loading...