Բաղադրիչներ

Նարնջի կեղև – 1 հատ

Մեղր – 25 գ

Ցուկատ – 100 գ

Ձվի սպիտակուց – 6 հատ

Շաքարավազ – 400 գ

Նուշ – 500 գ

Ձիթապտղի յուղ – 30 գ

Պատրաստման եղանակը

Նուշի վրա եռացրած ջուր լցնել, թողնել 10 րոպե, որից հետո ջուրը թափել և կեղևազրկել: Կեղևազրկված նուշը լցնել տապակի մեջ և մի փոքր չորացնել կրակի վրա: Չորացրած նուշը վերածել ալյուրի՝ սրճաղացի օգնությամբ:

Բլենդերի օգնությամբ ցուկատը դարձնել միասեռ մածուկ:

Խառնել նուշի ալյուրը, շաքարավազը, ցուկատի մածուկը, նարնջի կեղևը: Ավելացնել մեղրը և ձիթապտղի յուղը: Հետո ավելացնել սպիտակուցները և փափուկ խմոր հունցել:

Ստացված խմորը լցնել հրուշակագործական պարկի մեջ և դրա օգնությամբ թխվածքաբլիթներ ձևավորել պերգամենտով պատված տապակի մեջ: Զարդարել ամբողջական նուշով:

Թխվածքաբլիթները թխել նախապես 160 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մոտ 15 րոպե:

loading...