Խեցգետնին սիրահարվել՝ նշանակում է՝ ընդունել սեփական խոցելիությունը, սիրված լինել անվերապահորեն և ընդմիշտ: Աշխարհն ավելի լավը դարձնելու համար իրեն ամբողջությամբ նվիրելու ձգտումը պարզապես հյուծում է Խեցգետնին:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին շատերն են կամակոր համարում, բայց կարևոր է հասկանալ, որ նա խորությամբ ապրում է ցանկացած զգացմունք: Խեցգետնի հետ ներդաշնակ հարաբերությունների բանալին շփումն է. միայն այդ կերպ կարող եք խուսափել թյուրըմբռնումներից, որոնք անդառնալի հետևանքներ են ունենում: Բարի խոսքերը, ռոմանտիկ ժեստը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին ստիպում են երկինք հասնել, իսկ չմտածված բառերը, արհամարհական քայլերը կասկածների տեղիք են տալիս: Քանի որ Խեցգետիններն ամեն բան սրտին մոտ են ընդունում, նրանք հաճախ են միայնակ մնալու կարիք զգում:
Կարող եք զարմանալ, բայց Խեցգետինները կարողանում են միաժամանակ ամաչկոտ և համարձակ լինել: Այդպիսին լինելու համար կենդանակերպի այս նշանի ներկայացուցչից մեծ ջանքեր են պահանջվում՝ դուրս գալու պատյանից, որը թաքցնում է նրա զգացմունքները: Խեցգետինները զուգընկերոջը հաճախ հեռու են պահում և ամբողջությամբ տրվում են զգացմունքներին, միայն, երբ իրենց ապահով են զգում. Խեցգետինները չեն կարողանում կիսատ սիրել:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ստեղծագործող են, փոփոխական, կարողանում են արտահայտիչ լինել թե խոսքում, թե գործողություններում: Հենց հայտնվեք Խեցգետնի սրտում, մշտապես կլինեք նաև նրա մտքում: Նա կտա ամենը, ինչ ունի, փոխարենը՝ երջանիկ լինելու համար շատ քիչ բան կպահանջի: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են գնահատված, սիրված լինել:
Խեցգետիններին շատ են ցավեցրել, բայց նրանք չեն սպասում, որ դուք կշտկեք իրավիճակը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պարզապես ցանկանում են իմանալ, որ ձեզ կարող են վստահել իրենց վիրավոր սիրտը: Խեցգետինները կայունություն են որոնում: Նրանք ցանկանում են նոր բաներ հետազոտել, խորասուզվել անհայտի մեջ նրա հետ, ում վստահում են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են իրենց կողքին տեսնել մեկին, ով իրենց կընդունի այնպիսին, ինչպիսին կան: Նրանք փնտրում են այնպիսի մեկին, ում հետ կարելի է զարգանալ:
Խեցգետինը ձեզ կնվիրի ամենը, ինչի կարիքն ունեք. նա վստահ է, որ հեքիաթը կարող է իրականություն դառնալ: Հավատացած եղեք, որ նրա սերը մաքուր է, իսկական: Եթե ընդունեք Խեցգետնի սերն ու նրան նվիրեք սիրտը, կտեսնեք հրաշքը, որը տեսանելի չէ մյուսների համար: