Նարեկ Սամսոնյանի հրապարակումը. «Ես գիտեի, որ այս օրը գալու է, բայց, որ սենց շուտ չէի պատկերացնի ու դեռ էնքան սենց օրեր են սպասվում: Նկարներով տեղադրում եմ ֆեյսբուքահայության արձագանքը «Սասնա Ծռեր»-ի հեռախոսային գաղտնալսումներին: Մարդկանց աչքերը բացվում են եղած փաստերի մեջ ամենափոքրի բացահայտումից հետո: Էլ Նաիրի հունանյան, էլ ազգի դավաճան, էլ «մանվելից ինչով են տարբերվում, տո ավելի վատ մանվել են սրանք»: Բա, որ էս մարդիկ հասկանան սրանց` պետականությանը հասցրած վնասի չափերն ի՞նչեր կասեն. դրա ժամանակն էլ է մոտենում շատ շուտով, իսկ հիմա հատուկ էն մարդկանց համար ովքեր ասում են, թե էդ հանցավոր խումբն իրենց հարազատներից այն կողմ աջակցություն ունի հասարակության շրջանում»:

loading...