Հայկական թավշյա հեղափության գլխավոր սիմվոլներից մեկի՝
«Իմ քայլ»-ի երաժշտության հեղինակ և երգի կատարող Հայկ Ստվերը նոր երգ ունի, կոչվում է «Աջից, ձախից»: Այս անգամ խոսքերի և երաժշտության հեղինակն ինքն է (Հիշեցնենք, որ «Իմ քայլ»-ի խոսքերի հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է): Հայկի հետ խոսել ենք նոր երգի, շոու-բիզնեսի ու հետագա անելիքների մասին:
– Որտե՞ղ է նկարահանվել տեսահոլովակը:
– Տեսահոլովակը նկարահանվել է Հրազդան քաղաքի մոտակայքում:
– Հայաստանում թավշյա հեղափոխության հիմնը դարձած «Իմ քայլ»-ը երգը, կարելի է ասել, որոշ չափով նպաստեց հաջողության հասնելուն, արդյո՞ք այս նոր երգն էլ, որում Հայրենիքը լքած մարդկանց հորդորում եք վերադառնալ, մաքրել երկիրը, կունենա ազդեցություն:
– Կարծում եմ՝ կնպաստի, քանի որ տարբեր կայքերի տվյալներով՝ տեսահոլովակն առաջին օրում հավաքեց հարյուր հազարից ավելի դիտումներ: Դա նշանակում է, որ մարդկանց համար հետաքրքիր է, թե ի՞նչ եմ ես հիմա ասելու:
– Բազմիցս եք նշել, որ հայկական շոու-բիզնես մուտք գործելու ցանկություն ունեք: Ի՞նչը դուր չի գալիս:
– Ինձ դուր չի գալիս այն, որ տարիներ շարունակ այդ ոլորտի կարկառուն ներկայացուցիչները փչացրել են մարդկանց ճաշակը՝ այն դնելով նեղ շրջանակի մեջ: Չկա բազմազանություն:
– Այդ ոլորտում արդեն ընկերներ ունե՞ք:
– Դեռ ոչ:
– Ինչի՞ մասին է լինելու հաջորդ երգը:
– Հայաստանի ու այնտեղ վերադառնալու: