Բաղադրիչներ
- Տարբեր տեսակի սնկեր – 600 գ
- Սոխ – 1 հատ
- Նեխուր – 2 ցողուն
- Սխտոր – 3 ատամիկ
- Թարմ մաղադանոս – մի քանի ճյուղ
- Թամ ուրց – մի քանի ճյուղ
- Ձիթապտղի յուղ
- Հավի կամ բաջարեղենի արգանակ – 1.5 լ
- Սերուցք – 75 մլ
- Չիաբատա – 6 կտոր
Պատրաստման եղանակը
- Մաքրել սնկերը և մանր կտրատել:
- Մաքրել և մանր կտրատել սոխը, նեխուրը, սխտորը, մաղադանոսը, պատրաստել ուրցի տերևները:
- Մեծ կաթսան դնել միջին կրակի վրա և հալեցնել կարագը: Ավելացնել սոխը, նեխուրը, սխտորը, մաղադանոսը, ուրցի տերևները և սունկը (4 գդալ սունկ դնել մի կողմ): Եփել՝ մինչև փափկելը:
- Ավելացնել արգանակը, հասցնել եռման միջին կրակի վրա, իջեցնել կրակը և եփել 15 րոպե:
- Աղ և պղպեղ ցանել, հետո բլենդերի օգնությամբ ստանալ միասեռ զանգված:
- Ստացված զանգվածին ավելացնել սերուցքը, հասցնել եռման և վերցնել կրակից:
- Չիաբատաները տապակել ձիթապտղի յուղով և մնացած սնկով: Մատուցել ապուրը չիաբատայով և մաղադանոսով:
loading...