Անհրաժեշտ բաղադրիչները
Սիսեռ՝ 1 բաժակ
Սոխ՝ 1 գլուխ
Դդում՝ 1 բաժակ
Ծաղկակաղամբ՝ 1 բաժակ
Կանաչ զեյթուն՝ 1 բաժակ
Չոր օրեգանո՝ 1 թեյի գդալ
Կարմիր պղպեղ, աղ, զաֆրոն՝ ըստ ճաշակի
Ափի չափ դդումի կտորը, առանց կեղևազրկելու ու կտրատելու, դնել ջեռոցը և մի 15 րոպե անց հանել:
Մինչ դդումը կսառի, սոխառած անել, ավելացնել ծաղկակաղամբը: Կափարիչը փակել՝ թույլ տալով դրան եփվել սեփական գոլորշու ներքո: Երբ ծաղկակաղամբը դեռ կիսաեփ է, վրան ավելացնել օրեգանո, սիսեռը, կորիզազերծ կանաչ զեյթունը, աղն ու զաֆրոնը: Վերջում ավելացնել կեղևազրկված ու խորանարդերի կտրատած դդումն ու, փակելով կափարիչը, թույլ տալ բանջարեղենի համերին «գրկախառնվել» իրար:
loading...