Վրացական համեղ այս ուտեստը մեր երկրում լայն տարածում ունի: Տարբեր խորտկարանների կողքին հաճախ կարելի է կարդալ՝ «ԽԻՆԿԱԼԻ», ասել է, թե՝ պանդոկ, ուր հյուրասիրում են այս համեղ և բուրավետ ուտեստը (չնայած, շատ ձեռներեցներ, չգիտես՝ միտումնավոր և հումորի վառ առկայծումից դրդված, կամ, պարզապես, գտնվելով կիսագրագիտության ճիրաններում, գրում են՝ «ԽՆԿԱԼԻ»), շատերին է գրավում: Իսկ երբևէ փորձե՞լ եք տանը պատրաստել խինկալի:

Բաղադրիչներ

Լցոնը

1 ձու

1 մեծ գլուխ սոխ

500գր տավարի փափուկ միս

Մի քանի ճյուղ մաղադանոս և համեմ

70 գր. սերուցքային կարագ

Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստումը

Մաղած ալյուրին ավելացնել ձուն, աղը և մի քիչ ջուր, հունցել պինդ խմոր: Միսը սոխի հետ 2 անգամ աղալ, ավելացնել կտրատած կանաչեղենը, աղը, լցնել կես բաժակ ջուր ու լավ խառնել:

Խմորը 

1 բաժակ տաք ջուր
1 ձու
3 բաժակ ալյուր
Աղ
1 ճ/գ բուսական յուղ

Խմորի պատրաստումը

Ձվի վրա աղ լցնել, ծփել: Ավելացնել 3 բաժակ ալյուր և բուսական յուղը: Խառնել և ավելացնել տաք ջուրը: Խառնել սկզբից գդալով, ապա ձեռքով:

Պատրաստում ենք խինկալիները

Այնուհետև խմորը բացել բարակ շերտով, բաժակով խմորից կլորակներ կտրել:

Յուրաքանչյուր կլորակի մեջ դնել 1թ/գ լցոն, խմորի ծայրերը բարձրացնել դեպի կենտրոն և մատներով սեղմելով փակել:

Եռացող թույլ աղաջրի մեջ գցել խինկալիներն ու եփել: Ջրից հանել և մատուցել աղացած սև պղպեղով:

ԽՈՐՀՈՒՐԴ. Որպեսզի խինկալիներն իրար չկպչեն, եռացող ջրի մեջ մի փոքր բուսկան յուղ լցրեք:

loading...