Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.

Կալորիականություն – 1425 կկալ

Սպիտակուցներ – 62.7 գ

Ճարպեր – 86.1 գ

Ածխաջրեր – 95.6 գ

Բաղադրիչներ

  1. Սև աղացած պղպեղ – 2 գ
  2. Շաքարավազ – 20 գ
  3. Աղ – 2 գ
  4. Կրուասան – 4 հատ
  5. Կարագ – 20 գ
  6. Ձու – 4 հատ
  7. Սպիտակ քացախ – 20 մլ
  8. Շամպինիոն – 100 գ
  9. Տավարի լեզու – 100 գ
  10. Հավի փափկամիս – 200 գ

Պատրաստման եղանակը

  1. Կարագով տապակել մանր կտրատված շամպինիոնը, եփած հավի փափկամիսը և տավարի լեզուն: Թավայի պարունակության վրա քացախ ցողել, աղ և պղպեղ ցանել և 1-2 րոպե շոգեխաշել:
  2. Դրանից հետո ավելացնել թեթև հարած ձուն, նորից աղ և պղպեղ անել, մի պտղունց շաքարավազ ավելացնել: Տապակը ծածկել կափարիչով և բաղադրությունը եփել ցածր կրակի վրա՝ մինչև պատրաստ լինելը:
  3. Կրուասանները տաքացնել ջեռոցում կամ թավայի վրա, բացել վերևի մասը և խճողել ձվածեղով:
  4. Նախաճաշը շատ համեղ է թունդ սուրճի հետ:
loading...