Եթե ցանկանում եք համեղ ուտել և չվնասել կազմվածքը, կարող եք փորձել այս բաղադրատոմսը։ Դիետիկ նուտելան կփոխարինի քաղցրավենիքին ու թխվածքին, որոնք մեծ քանակով շաքար են պարունակում և ավելորդ կիլոգրամների առաջացման պատճառ դառնում։
Fithacker.ru-ն ներկայացրել է դիետիկ նուտելա պատրաստելու բաղադրատոմսը։
Հարկավոր է.
- 2 թեյի գդալ կակաոյի փոշի
- 125 գրամ պնդուկ (այն հարկավոր է լավ խառնել բլենդերում)
- 120 գրամ կարագ
- 120 գրամ մեղր։
Պատրաստման եղանակը
- Բլենդերում մանրացրած պնդուկը խառնեք կարագի, մեղրի ու կակաոյի հետ։
- Դրեք տարայի մեջ, պահեք սառնարանում։
loading...