ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը հունիսի 22-ին՝ ժամը 21:58-ին, տեղեկություն է ստացվել, որ կորած 14-ամյա երեխան՝ Հայկ Հարությունյանը, ենթադրաբար նկատվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին կինոյի տան մոտակայքում:

Որոնողական աշխատանքներ են իրականացնում ՀՀ ԱԻՆ ՓԾ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 23 փրկարար, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ոստիկանության աշխատակիցներ և կամավորներ:

Նախարարությունը խոստանում է հաղորդել լրացուցիչ տեղեկություն:

loading...