Կա քաղաքացիների երկու տեսակ, որոնք պատրաստ են ԱՄՆ-ից տեղափոխվել Հայաստան` մշտական բնակություն հաստատելու, հայտարարել է Ամերիկայի «ամենահայկական» քաղաքի քաղաքապետը։

ԱՄՆ-ում բնակվող շատ հայեր պատրաստվում են վերադառնալ Հայաստան, ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց Գլենդելի քաղաքապետ Զարե Սինանյանը։
Նրա խոսքով` ԱԱԾ-ի և ոստիկանության վերջին բացահայտումները շատերին են ոգեշնչել։

«Իհարկե, Հայաստանի բնակիչներն են անմիջականորեն բախվել կոռուպցիային, իրենց կաշվի վրա զգացել դա, բայց այն, որ արդարությունը հաղթում է, շատ կարևոր է սփյուռքի համար»,- նշեց Սինանյանը։

Նրա խոսքով` կա քաղաքացիների այլ տեսակ, որոնք ցանկանում են վերադառնալ. խոսքը սոցիալապես անապահով շերտերի մասին է։ Հայաստանում բոլորը չէ, որ հարուստ են, նշեց Սինանյանը, և շատերը, հատկապես կենսաթոշակային տարիքի մարդիկ, ցանկանում են ծերությունն անցկացել հայրենիքում։

«Նրանց համար ԱՄՆ-ում դժվար է ապրել պետական կենսաթոշակով, իսկ Հայաստանում այդ փողով կարելի է նույնիսկ լավ ապրել։ Այդ մարդիկ այսօր մտածում են հայրենադարձության մասին»,- հայտարարեց Սինանյանը։

Գլենդելի քաղաքապետը նշեց, որ դեմոկրատացման գործընթացների խորացմանը զուգահեռ կաճի նաև հայրենադարձների թիվը։

Ավելի վաղ Հայաստանի սփյուռքի նախարարը հայտարարել էր, որ «թավշյա հեղափոխությունից» հետո մարդիկ արդեն սկսել են վերադառնալ, և աշխատանքի առաջին օրը հայտարարել է, որ Հայաստանի բնակչությունը կարող է հասնել չորս միլիոնի, բայց նոր իշխանության օրոք։

loading...