Ձեզ ենք ներկայացնում տնական լոլիկով սոուսի հիասքանչ բաղադրատոմս, որը հարմար է հատուկ պիցցայի համար: Հանրահայտ խոհարար Ջեյմի Օլիվերի այս բաղադրատոմսով պատրաստված սոուսը կարելի է օգտագործել նաև սպագետիի և այլ կերակուրների հետ:
Բաղադրիչներ
- Լոլիկ – 450-500 գ
- Սխտոր – 2 ատամիկ
- Ռեհան – 1 փունջ
- Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Լոլիկները կեղևազրկել:
- Տաքացնել տապակը, լցնել ձիթապտղի յուղը, ավելացնել ռեհանը և ծեծած սխտորը: Տապակել 1 րոպե: Ավելացնել լոլիկը, տրորել բահիկով: Աղ և պղեպղ ցանել: Պատրաստել միջին կրակի վրա 3-5 րոպե:
- Ստացված սոուսն անցկացնել քամիչով, ստանալ միասեռ զանգված և մատուցել:
loading...