Եթե Ձեզ ձանձրացրել են միատիպ խորովածները, խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել խորովածի այս անսովոր բաղադրատոմսի, ավելի ճիշտ՝ մարինադի վրա: Տվյալ բաղադրատոմսում խոզի մսից խորովածը պետք է պատրաստել սև հաղարջով:
Հաղարջը բավականին թթու հատապտուղ է, դրա համար այն լավ փափկեցնում է միսը և խորովածին տալիս է պիկանտ և անկրկնելի համ:
Բաղադրիչներ
- Խոզի միս – 2 կգ
- Աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- Սև հաղարջ – 150 գ
- Սոխ – 200 գ
Պատրաստման եղանակը
- Խոզի միսը մաքրել, լվանալ, կտրատել մոտ 4×4 սմ չափի կտորների:
- Միսը շարել թասի մեջ, ավելացնել օղակաձև կտրատված սոխը:
- Մսին ավելացնել աղ և սև պղպեղ, հաղարջի լվացված հատիկներ: Ձեռքով լավ խառնել այնպես, որպեսզի հատապտուղը չճզմվի:
- Միսը ծածկել կափարիչով և 1 գիշեր դնել սառնարանը:
- Խորովածը պատրաստել շամփուրներով՝ մանղալի վրա:
loading...