Բաղադրիչներ
- 1 բաժակ կեֆիր
- 3 բաժակ ալյուր
- 2 հավկիթ
- 1 թ/գ շաքարավազ
- 1 թ/գ աղ
- 1/2 թ/գ սոդա
- 1 ճ/գ բուսական յուղ
- 500 գր. չոր պանիր
- Սերուցային կարագ պատրաստի խաչապուրիների երեսին քսելու համար:
Պատրաստումը
Խառնել կեֆիրն ու հավկիթները, ապա ավելացնել շաքարավազը, աղը, բուսական յուղը և կրկին խառնել:
Մաղելով ավելացնել 2 բաժակ ալյուր սոդայի հետ: Խմորը խառնելու ընթացում դանդաղ ավելացնել մնացած ալյուրը: Խմորը պետք է ստացվի փափուկ և էլաստիկ:
Խմորը դնել խորը ամանի մեջ, ծածկել սրբիչով և այդպես թողնել:
Լցոնը պատրաստելու համար
Քերած պանրին ավելացնել 1 հավկիթ:
Խմորին երշիկի ձև տալ և բաժանել ինը մասի:
Յուրաքանչյուր գունդը բացել բլիթի նման:
Մեջտեղում լցնել պանիրը, ձեռքով մի փոքր տարածել:
Ծայրերը իրար վրա բերել պարկի նման և հարթեցնել:
Խաչապուրիները կարող ենք եփել ինչպես ջեռոցում, այնպես էլ տապակի մեջ (առանց ձեթի կամ յուղի):
Եփելուց հետո, տաք վիճակում վրան քսել սերուցքային կարագ:
loading...