Արմունկների և ծնկների մաշկը հաճախ չորանում և մգանում է, իսկ դրանց դեմ պայքարելն այնքան դժվար է թվում, որ երբեմն նույնիսկ վայր ենք դնում մեր «զենքերը»: Ինչպես մարմնի մյուս բոլոր մասերը՝ արմունկներն ու ծնկները ևս ժամանակի ընթացքում մգանում են և չորանում, և դա տեղի է ունենում, քանի որ մաշկի տակ են կուտակվում մեռած բջիջները:
Չնայած՝ մաշկի գունափոխումը ոչ մի կերպ չի ազդում մեր առողջության վրա, այնուամենայնիվ, այն տհաճ տեսք է հաղորդում ձեռքերին և ոտքերին:
Բարեբախտաբար, կան բնական միջոցներ, որոնք պայքարում են այս խնդրի դեմ:
Սոդա
Ինչպես բազմիցս նշել ենք, սոդան մաշկի գույնը բացացնելու հատկանիշներ ունի: Այն պարունակում է էքսֆոլիանտ, որն օգնում է ազատվել մաշկի մեռած բջիջներից և բացացնել մաշկի գույնը:
Սոդան խառնեք սովորական ջրով այնքան, մինչև խյուսանման զանգված ստանաք: Ստացված զանգվածը նուրբ մերսող շարժումներով քսեք արմունկներին և ծնկներին, թողեք մնա 5 րոպե: Երբ ժամանակն անցնի, կրկին մերսեք մաշկը, ապա լվացեք սովորական ջրով: Շաբաթական 2-3 անգամ կրկնեք այս գործողությունը:
Վարսակի փաթիլներ
Վարսակի փաթիլները բնական էքսֆոլիանտ են, որոնք օգնում են մաքրել և փափկեցնել մաշկը: Վարսակը հեշտությամբ բացացնում է մաշկի գույնը, փափկեցնում մաշկը: Պարզապես 2ճ/գ վարսակի փաթիլները խառնեք 2թ/գ թթվասերով կամ կաթով: Ստացված խյուսը մերսող շարժումներով քսեք արմունկների և ծնկների մաշկին, թողեք մնա մի քանի րոպե: Ապա կրկին մերսեք մաշկը 10 րոպե շարունակ և լվացեք սառը ջրով:
Կիտրոն
Կիտրոնի հյութը հրաշալի կերպով բացացնում է մաշկի գույնը: Պարզապես արմունկներն ու ծնկները լվացեք, վրան կես կիտրոնի հյութ քսեք, մերսեք մաշկը 10 րոպե շարունակ, մինչև մաշկը չորանա: Գործողությունը կատարեք ամեն օր: