Հակացելյուլիտային քսուքներ կարող եք գտնել ցանկացած դեղատանը և խանութներում: Սակայն նման  քսուքներ պատրաստելն առավել հեշտ է, քան դուք պատկերացնում եք: Բացի այդ, տնական  պատրաստված քսուքներն առավել արդյունավետ են և մատչելի:

Բաղադրություն

  • 100 մլ մանկական քսուք
  • 5-6 մումիոյի հաբ
  • 20 կաթիլ նարնջի եթերային յուղ
  • 3-5 կաթիլ դարչինի յուղ
 

Այս տնական հակացելյուլիտային քսուքը պատրաստելու համար պետք է օգտագործել մանկական քսուք, քանի որ այն չի պարունակում վնասակար բաղադրիչներ: Մանկական քսուքները հրաշալի խոնավեցնում են:

Մումիոյի հաբերն օգտագործվում են ոչ միայն՝ ցելյուլիտի դեմ պայքարում, այլև՝ օգնում են ազատվել ավելորդ բծերից: Այս հաբերը ձգում են մաշկն ու փափկեցնում և խոնավեցնում են այն:

Ցիտրուսի եթերային յուղը նույնպես արդյունավետ է ցելյուլիտի դեմ պայքարում: Կարող եք ընտրել նարնջի, կիտրոնի կամ այլ ցիտրուսային մրգի եթերային յուղ: Ցիտրուսային յուղը ձգում է մաշկը:

Դարչինի յուղը ոչ միայն հաճելի բույր է տալիս, այլև հրաշալի կերպով պայքարում է ցելյուլիտի դեմ: Ցիտրուսի յուղի հետ համադրված՝ դարչինի յուղն ուղղակի հրաշալի արդյունք է տալիս:

Մանկական քսուքը լցրեք փոքր տարայի մեջ, ավելացրեք մումիոյի մանրացրած  հաբերը և լավ խառնեք: Ավելացրեք 20 կաթիլ ցիրտուսի յուղ ու 5 կաթիլից ոչ ավելի դարչինի յուղ: Բոլոր բաղադրիչները խառնեք և թողեք խառնուրդը մնա 8-10 ժամ: Կրկին լավ խառնեք: Չմոռանաք ամեն օգտագործելուց հետո տարայի կափարիչը ծածկել:

Լավագույն արդյունքի համար խորհուրդ է տրվում ամեն օր քսուքը քսել խնդրահարույց հատվածներին: Արդեն 7 օր անց կզգաք տարբերությունը:

loading...