Կենդանակերպի 12-րդ նշանն են: Ձկները կենդանակերպի վերջին նշանն են, ինչը նշանակում է, որ նրանց բնորոշ են մյուս 11 նշանների հատկությունները: Դա նշանակում է, որ Ձկները մշտական պայքարի մեջ են՝ ընտրելով՝ ինչպես վարվել: Ձկներն այնքան էլ վճռական չեն, նույնիսկ, երբ խոսքը մանրուքների մասին է: Բայց կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նաև անկեղծ են:

Բնավորության առանձնահատկությունների այդ կռիվը հանգեցնում է նրան, որ Ձկները նախ՝ մտածում են, հետո՝ զգում: Այո՛, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են բավական իմպուլսիվ լինել, բայց գործելուց առաջ նրանք հիմնականում մտածում են: Դա նշանակում է, որ նրանք միշտ պատրաստ են նոր բան փորձել:

 

Միշտ նոր տպավորություններ են որոնում: Ձկները միշտ նոր բան են որոնում, բայց նրանք երջանիկ են, երբ իրենց կողքին կա մեկը, ում հետ կարելի է ճանաչել նորը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երջանիկ կլինեն նրա հետ, ով իրենց նման խենթ է ու պատրաստ է էքսպերիմենտների: Երբ Ձկներն իրենց թակարդում են զգում, դառնում են իմպուլսիվ, առաջին իսկ հնարավորության դեպքում փորձում փոխել ամեն ինչ:

Կարեկցող են, առատաձեռն: Կարող է թվալ, որ Ձկների կարեկցանքը նույնիսկ անծանոթ մարդկանց հանդեպ հակասում է առողջ բանականությունը, հատկապես՝ այս աշխարհում: Բայց դա իսկապես լավ առանձնահատկություն է, և նրանք դա իսկապես անկեղծ են անում:

Ոչ միշտ են իրականությունը տարբերում երևակայությունից: Ձկները երազող են: Նրանց նպատակները երբեմն կարող են անհնարին լինել, սակայն կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին դրանք իրատեսական են թվում:

Ձկներին ղեկավարում է էմպատիան: Ձկները նրբազգաց են, երբեմն մյուսների զգացմունքներն իրենցինից բարձր են դասում, հետո իրենց տանջում, որ սեփական զգացմունքներն արհամարհել են:

Կարող են հստակ մտածել բացառապես միայնության պայմաններում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին անհրաժեշտ է ժամանակ իրենց համար:

Ինտրավերտ են: Սա նշանակում է, որ Ձկներն ամբողջ ընթացքում փորձում են իրենց շրջապատել նոր մարդկանցով, բայց հաճախ չեն կարողանում հասկանալ՝ երբ են նրանք նոր մարդկանցից վերածվում իսկական ընկերների: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարծում են, որ դժվար է լինել այնպիսին, ինչպիսին իրականում կաս մարդկանց հետ, ովքեր մտերիմ չեն: Դա կարող է նմանվել փակ լինելուն կամ անկեղծության բացակայությանը: Սակայն դա Ձկների հետաքրքրությունն է կյանքի նկատմամբ:

Ընդունում են բոլորին: Ձկները մարդկանց մեջ միայն լավն են տեսնում: Ամենայն հավանականությամբ, հենց Ձկներն են սահմանել է, որ «մարդը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել»:

Չափազանց զգայուն են: Բառերը կարող են խորը ցավեցնել Ձկներին: Զգույշ եղեք արտահայտվելիս, հաճախ խոսեք զգացմունքների մասին. կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ լավ զգում են մարդկանց զգացմունքները:

Ձկներին մարդ է հարկավոր, ում կարող են կրկնօրինակել: … Եվ նրանք այդպիսի մարդկանց փնտրում են բոլորի մեջ: Առանց կուռքերի Ձկներն իրենց կորած են զգում, որպես կանոն՝ չեն կարողանում որոշել՝ որը պետք է լինի իր հաջորդ նպատակն ու քայլը:

loading...