Զարմանալի է, բայց փաստ. հայելին կարող է հիշել մեր մտքերը և փոխանցել դրանք արտաքին աշխարհ: Կախարդները և ալքիմիկոսները շատ հին ժամանակներում օգտագործում էին հայելին իրենց ծեսերի ժամանակ: Դրա հետ անզգույշ վերաբերմունքը կարող է կյանք կործանել: Հայելու առաջ արտասանած վատ արտահայտությունը կարող է բազմաթիվ պրոբլեմներ առաջացնել:

Իսկ թե ի՞նչ արտահայտություններ չի կարելի է ասել հայելու առաջ, ներկայացնում է takprosto-ն:

  1. «Որքան ցավալի է ինձ համար այդ ամենից»

Ձգում է տարբեր հիվանդություններ:

  1. «Ամեն ինչ շատ վատ է»

Եվ ավելի վատ կլինի, եթե ասեք դա հայելու առաջ:

  1. «Ես գեր եմ, ճարպոտ, վատը»

Դեռ ոչ ոք չի նիհարել այս խոսքերից: Ահա իսկ մարսողության հետ կապված պրոբլեմներ կարող եք ձեռք բերել:

  1. «Սարսափելի է»

Դժբախտությունները կսկսեն հետևել Ձեզ և Ձեր մտերիմ մարդկանց:

  1. «Ես տգեղ եմ»

Արտաքինը կփչանա:

  1. «Ինչ հիմար եմ ես»

Կառաջացնի հիշողության և մտավոր ունակությունների վատթարացում:

  1. «Փող չկա»

Աղքատության ծրագրավորում:

  1. «Սարսափելի տեսք ունեմ»

Քեզանից կսկսեն խուսափել:

  1. «Ես շատ տխուր եմ»

Կառաջացնի դեպրեսիա և այլ հիվանդություններ:

  1. «Դժբախտ տեսք ունեմ»

Եղած պրոբլեմներն անլուծելի կդառնան:

  1. «Ձանձրացրել է ամեն ինչ»

Ձեր երկրորդ կեսին կորցնելու ռիսկ եք անում: Երեխաները կսկսեն չլսել Ձեզ:

  1. «Ես տանջվում եմ»

Թեթև տկարությունը կարող է դառնալ լուրջ հիվանդություն:

  1. «Ո՞ւմ եմ ես պետք այսպիսին»

Անդունդ կառաջանա հարազատների, ընկերների, սիրելի մարդկանց և Ձեր միջև:

loading...