Այսպիսի թխվածքը ստացվում է շատ նուրբ, բուրավետ և համեղ: Իսկ յուրահատուկ շարմ դրան հաղորդում են բանանի կտորները:
Բաղադրիչներ
- Բանան – 2 հատ
- Կեֆիր – 500 մլ
- Կարագ – 1 ճ/գ
- Սպիտակաձավար – 330 գ
- Շաքարավազ – 180 գ
- Վանիլին – 10 գ
- Սոդա – 1 պտղունց
- Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
- Կեֆիրը խառնել շաքարավազի, վանիլինի և աղի հետ:
- Սպիտակաձավարը խառնել սոդայի հետ, ավելացնել հեղուկ զանգվածին և լավ խառնել:
- Բանանները մաքրել և կտրատել 1.5-2 սմ հաստության օղակների:
- Խմորի կեսը լցնել կարագով և սպիտակաձավարով պատած կաղապարի մեջ: Վրան շարել բանանների մի մասը և վրան լցնել մնացած խմորը: Մնացած բանանները շարել վրան:
- Բանանով թխվածքն ուղարկել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը և թխել 40 րոպե:
- Պատրաստի թխվածքը սառեցնել, հանել կաղապարից և մատուցել:
loading...