Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.
Կալորիականություն – 200 կկալ
Սպիտակուցներ – 12.4 գ
Ճարպեր – 0.7 գ
Ածխաջրեր – 33.8 գ
Բաղադրիչներ
Կարմիր ոսպ – 300 գ
Սոխ – 1 հատ
Լոլիկ – 1 հատ
Գազար – 2 հատ
Սխտոր – 2 ատամիկ
Սպիտակ հաց – 3 կտոր
Կոճապղպեղի արմատ – 10 գ
Պատրաստման եղանակը
Ոսպը եփել:
Սոխը և լոլիկը խոշոր կտրատել:
Գազարը քերել խոշոր քերիչով, իսկ կոճապղպեղը՝ մանր:
Սխտորը մանր կտրատել:
Ամբողջ բանջարեղենը տապակել թավայի մեջ:
Տապակած բանջարեղենն ավելացնել կաթսայի մեջ եփված ոսպին:
10-15 րոպե եփել մանր կրակի վրա:
Ստացված խառնուրդը հարել բլենդերի մեջ:
Հացը կտրատել մանր քառակուսիների և տապակել առանց յուղի թավայի մեջ՝ անընդհատ խառնելով:
Ապուր-խյուսը մատուցելիս վրան շարել տապակած հացի կտորները:
loading...