ՀՀ սահմանադրության երկրորդ հոդվածի առաջին և երկրորդ կետերում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են»:  Այս հոդվածը վերաբերում է երկրի հասարակական կյանքի բոլոր ոլորտներին: Մասնավորապես, տնտեսական գործունեության ծավալման ժամանակ առաջացող հարաբերություններին, որտեղ պետք է սահմանվեն հավասար կանոններ բոլոր տնտեսվարողների համար: Սակայն, ոչ բոլոր քաղաքացիներն են տնտեսական գործունեության ժամանակ պահպանում խաղի կանոնները՝ իրականացնելով անօրինական  գործողություններ, որոնք անվանում են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ: Նման հանցագործությունները, առանց խախտելու մարդու անմեղության վարկածը, պետք է կանխվեն, իսկ արդեն տեղի ունեցածները կրեն իրենց արժանի պատիժները օրենքով ամրագրված դեպքերում: Նախքան կոնկրետ տնտեսական հանցագործություններ դիտարկելը՝ ուսումնասիրենք ՀՀ-ում և մարզերում հանցագործությունների թվաքանակը և ծանրության աստիճանը: ՀՀ-ում 2017թ.-ին գրանցվել է 20284, իսկ 2016թ.-ին՝ 18764 հանցագործություն: Ուսումնասիրենք հանցագործությունների քանակը ՀՀ-ում ըստ ծանրության  աստիճանի` 2016թ. և  2017թ.-ին.

Գծապատկեր 1. Հանցագործությունների քանակը /տոկոսայինարտահայտությամբՀՀում ըստ ծանրության աստիճանի` 2016թև2017թ.

 

Գծապատկեր 1-ից տեղեկանում ենք, որ ՀՀ-ում ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվաքանակի մասնաբաժինը 2017թ.-ին կազմել է 54.44%, որը 2016թ.-ի նկատմամբ աճել է 4.45%-ով: Միջին ծանրության հանցագործությունների մասնաբաժինը 2017թ.-ին նվազել է՝ 31.30%-ով, 2016թ.-ի 32.53%-ի փոխարեն: Ծանր հանցագործությունների մասնաբաժինը 2016թ․-ի 16.43%-ից, 2017թ․-ին դարձել է 13.45%: Առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ևս անկում է ապրել 2017թ․-ին՝ 0.81%, 2016թ․-ի՝ 1.06%-ի փոխարեն: Հանցագործությունների թվաքանակը խիստ տատանողական է նաև մարզերում, առանձնացված է «Զվարթնոց» օդանավակայանը.

Գծապատկեր 2. Հանցագործությունների թվաքանակը ՀՀ մարզերում և«Զվարթնոց» օդանավակայանում 2017թ


Գծապատկեր 2-ից պարզ երևում է, որ հանրապետության հանցագործությունների 50%-ը տեղի են ունեցել մայրաքաղաք Երևանում: «Զվարթնոց» օդանավակայանում գրանցված հանցագործությունների մասնաբաժինը կազմել է 0.5%: Մարզային կտրվածքով դիտարկելիս  հանցագործությունների թվաքանակով առաջին տեղը զբաղեցնում է Կոտայքի մարզը, որտեղ արձանագրվել են հանցագործությունների 8.2%-ը: Երկրորդ տեղում էեն Արմավիրի, Լոռու, Շիրակի և Արարատի մարզերը համապատասխանաբար 6.8%, 6.7%, 6.6% և 6.1%: Ամենաքիչը հանցագործություններն առկա են  Վայոց ձորի մարզում՝1.18%:

Հանցագործունեությունների բոլոր տեսակներն էլ ժամանակի ընթացքում կատարելագործվում են` դառնալով առավել բարդ որսալի: Այս տեսանկյունից հետաքրքրական է ուսումնասիրել տնտեսական հանցագործությունները, որոնք ուղղված են տնտեսական գործունեության ծավալման դեմ: Ըստ ԱՎԾ տվյալների՝ ՀՀ-ում տնտեսական գործունեությանն ուղղված հանցագործությունների թվաքանակը 2017թ․-ին կազմել է 553 դեպք, 2016թ․-ի 602 դեպքի փոխարեն: Տոկոսային հարաբերակցությամբ 2017թ․-ի գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակում տնտեսական գործունեությանն ուղղված հանցագործությունների մասնաբաժինը կազմել է ընդամենը 3%: Տնտեսական գործունեությանն ուղղված հանցագործությունների մեջ առանձնացվում են հանցագործություններ, որոնց նպատակն է եղել կեղծ փողեր և արժեթղթեր թողարկելը, պահելը կամ իրացնելը, որի մասով 2017թ․-ին արձանագրվել է 92 դեպք, 2016թ․-ի 172 դեպքի փոխարեն: Տնտեսական այլ տիպի հանցագործությունների թվաքանակը եղել է 461 2017թ․-ին, 2016թ․-ի 430-ի փոխարեն: Վերլուծենք տնտեսական հանցագործությունների  տեսակները և դրանց տրված ընթացքը 2017թ․-ի դրությամբ: Ըստ վիճակագրության՝ 2017թ․-ին տնտեսական գործունեությանն ուղղված վարույթում գտնված քրեական գործերով և նյութերով հանցագործությունների քանակը կազմել է 839:

Գծապատկեր 3. Տնտեսական գործունեությանն ուղղվածհանցագործությունների քանակը /%/ ըստ տեսակների

Գրանցված հանցագործությունների 48.65%-ին են պատկանում տնտեսական գործունեությանն ուղղված այլ հանցագործությունները, որը նպատակահարմար կլիներ, որ ԱՎԾ-ն ներկայացներ առավել բացված:  Գրանցված հանցագործություններից 24.59%-ը կապված են հարկերի, տուրքերի վճարումից խուսափելու հետ: 16.64%-ը պայմանավորված է կեղծ փողեր կամ արժեթղթեր թողարկելու, պահելու կամ իրացնելու հետ: Տնտեսական գործունեությանն ուղղված հանցագործությունների 6.69%-ը վերաբերում է ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրությանը, 2.89%-ը՝ ակցիզային դրոշմանիշների ապօրինի շրջանառությունը և 0.54%-ը՝ մաքսանենգությունը: 2017թ․-ին վարույթում գտնվող տնտեսական հանցագործությունների 45.29%-ը համախմբված է այլ տեսակի հանցագործությունների մեջ: Վարույթում գտնվող հանցագործությունների մասնաբաժինները գրեթե նույն ձևով են բաշխված, ինչպես գրանցված հանցագործություններինը:

loading...