Բաղադրիչներ

Էսպրեսսո – 200 մլ
Բանան – 1 հատ
Յոգուրտ – 150 մլ
Դարչին – 1 պտղունց
Կակաոյի փոշի – 1 թ/գ
Թարմ հատապտուղներ – 1 բուռ
Հարած սերուցք, շոկոլադի օշարակ, նուշի թերթիկներ

Պատրաստման եղանակը

Եփել սուրճը և սառեցնել:
Ջարդել սառույցը և լցնել բաժակի մեջ:
Յոգուրտը, բանանը, հատապտուղները, սուրճը, կակաոն և դարչինը հարել բլենդերի օգնությամբ՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
Ստացված խառնուրդը լցնել բաժակի մեջ:
Զարդարել հարած սերուցքով, շոկոլադի օշարակով և նուշի թերթիկներով:

loading...