Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստները և մարզիչը ձերբակալվել են Սամարայում, թմրամիջոցների ապօրինի օգտագործման և վաճառքի կասկածանքով: Դա տեղի է ունեցել անմիջապես ֆուտբոլային հանդիպումից հետո, որի ժամանակ Ռուսաստանի հավաքականը 0:3 հաշվով պարտվեց Ուրուգվայի հավաքականին:

Ուրուգվայի հավաքականի մարզումների համար նախատեսված կենտրոնում ոստիկանները հայտնաբերել են շուրջ մեկ տոննա կոկային տեսակի թմրադեղ, ենթադրաբար՝ արգենտինական ծագմամբ: Գործը փոխանցվել է Մոսկվայի Բասմանյան դատարան:

Բացի այդ, սպորտսմեններին մեղադրվում են էթնիկ ատելություն սերմանելու մեջ, որը ՌԴ ՔՕ 282 հոդվածով քրեական հանցանք է:

Քննչական կոմիտեում այսպես արձագանքեցին. «Մեր հավաքականի ջաղջախիչ պարտությունը ուրուգվայցիների հանդեպ հարգանքը չավելացրեց: Հանդիպման ավարտը պսակվեց քսենոֆոբիայով: Սամարայում տեղի ունեցած բոլոր միջադեպերում մեղավոր էին ուրուգվայցի երկրպագուները: Շատ էին ոգևորվել, վիրավորելով ռուսաստանցիների նուրբ զգացմունքները»:

Թիմի մարզիչն ու ֆուտբոլիստները բերման են ենթարկվել Կազան քաղաքի ՆԳ «Дальний» բաժին: Այնտեղ նրանց կհարցաքննեն Թաթարստանի ՆԳ լավագույն մասնագետները, որից հետո բոլոր ողջ մնացածներին կտեղափոխեն Մոսկվա: Դատարանի որոշմանը ուրուգվայցի մարզիկները կսպասեն ՌԴ մայրաքաղաքում:

Կրեմլում հայտարարել են, որ «Ուրուգվայի հավաքականը հիասթափեցրեց բոլորին»: «Նրանք փչացրեցին մեծ ֆուտբոլային տոնը, որի կազմակերպման և անցկացման համար Ռուսաստանը մեծ միջոցներ էր ծախսել»,- ասել է АП բարձրաստիճան պաշտոնյան:

loading...