«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ապագայի շուրջ տեսլականն արդեն որոշակի է դառնում: Երեկ Երեւանի ավագանու վերջին նիստն էր, որը, սակայն, Տարոն Մարգարյանը չէր վարում, այլ առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Նա քաղաքապետի բացակայությունը բացատրեց առողջական խնդիրներով: Իրականում, սակայն, Տարոն Մարգարյանի հրաժարականի դիմումն արդեն գրված է, վերջինս էլ մի քանի օր է` աշխատանքի չի գնում: Ավելին` մեր տեղեկություններով` այժմ անորոշ իրավիճակ է քաղաքապետարանում, հատկապես նրա հետ մտերմիկ հարաբերություններ ունեցող պաշտոնյաների շրջապատում, ովքեր եւս չգիտեն իրենց ապագան:

Սակայն ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանի ապագան կանխորոշված է: Ակնհայտ է, որ այս փուլում Նիկոլ Փաշինյանի կառավարության գերխնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, իսկ ավագանու ընտրություններին կանդրադառնան միայն դրանից հետո: Սակայն միեւնույն ժամանակ չեն թողնի, որ մինչ այդ հենց Տարոն Մարգարյանը մնա քաղաքապետ: Եվ դրա լուծման բանալին ժամանակավոր քաղաքապետ ունենալու մեջ է»:

 

loading...