Բաղադրիչներ
Խմորի համար
Ալյուր – 0.5 կգ
Մածուն կամ թթվասեր – 1 բաժակ
Ձու – 1 հատ
Սոդա – 1/3 թ/գ
Աղ – 1/3 թ/գ
Կարագ – 50 գ
Միջուկի համար
Կարտոֆիլ – 3 հատ
Սոխ – 1-2 հատ
Ձեթ – 4 ճ/գ
Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Նախ պետք է պատրաստել միջուկը: Եփել 3 հատ կարտոֆիլն աղ արած ջրում: 2 հատ սոխը մանր կտրատել և տապակել 4 ճ/գ բուսայուղի մեջ:
Կարտոֆիլը տրորել, անհրաժեշտության դեպքում մի փոքր ջուր ավելացնել, որպեսզի միջուկը չոր չստացվի:
Ավելացնել տապակած սոխը և 30 գ կարագ: Աղ և սև պղպեղ ցանել: Միջուկը պատրաստ է:
Պատրաստել խմորը: Հարիչի թասի մեջ լցնել 1 բաժակ թթվասեր, ավելացնել 1/3 թ/գ սոդա, 1/3 թ/գ աղ և 1 հատ ձու: Դանդաղ խառնել: Կամաց-կամաց ավելացնել ալյուրը և արագ հունցել մոտ կես րոպե:
Ավարտել հունցելը ձեռքերով: Արագ սկսել պատրաստելը:
Պատրաստի խմորը կիսել, յուրաքանչյուր կեսը փաթաթել պարանի նման, կիսել 10 մասի, յուրաքանչյուր մասը գնդել:
Յուրաքանչյուր գնդիկը գրտնակել 2 մմ հաստության: Բլիթի կենտրոնում 1.5 ճ/գ միջուկ դնել: Եզրերը միացնել և ամրացնել՝ կարկանդակին տալով նավակի տեսք:
Տապակել բուսայուղի և կարագի խառնուրդում 2 կողմից՝ մինչև ոսկեգույն դառնալը:
Պատրաստի կարկանդակները դնել թղթե սրբիչի վրա և մատուցել տաք վիճակում: