Բաղադրություն

Մասուր՝ ½ կգ

ջուր՝ 3 լ

ձավար՝ 1 բ

ծիրանաչիր՝ 1 բ

սոխ՝ 2

ալյուր՝ 2 ճ գ

շաքարավազ՝ ½ բաժակ

Պատրաստման եղանակը

Ապուրն եփելուց 10-12 ժամ առաջ անհրաժեշտ է լվանալ չորացրած մասուրը և այն թրջել եռման ջրի մեջ:

Հաջորդ օրը խառնուրդը հարել բլենդերով և զտել մաղով: Մաղով անցկացնելու փուլում չմոռանաք 3-4 տակ մառլյա դնել մաղի մեջ, այլապես մասուրի ծայրին մնացած փշիկները (առէջքները) ապուրն ուտելուց կքորեն կոկորդը:

Կաթսայի մեջ պատրաստել սոխեռած, վրան ավելացնել ալյուրը և, մի փոքր «դաղելուց» հետո, հարելով ավելացնել մասուրի քամած հյութը՝ լուծելով ալյուրի գնդիկները:

Ըստ ճաշակի ավելացել աղն ու շաքարավազը:

Երբ հեղուկը սկսի եռալ, ավելացնել ձավարն ու եփել մինչև վերջինիս լիարժեք պատրաստ լինել:

Վերջում, մատուցելիս, ապուրի վրա ավելացնել կտրտած համեմ:

loading...