Խռմփոցը ոչ միան անհանգտացնում է տան անդամներին այլ կարող է վտանգավոր լինել մարդու առողջության համար: Այս տհաճ խնդիրը ժամանակի ընթացքում կարող է վերաճել վտանգավոր հիվանդության՝ օբստրուկտիվ ապնոէի: Ի՞նչ է այն: Օբստրուկտիվ ապնոէի դեպքում քնած մարդու մոտ պարբերաբար լինում է շնչառության կանգ, ինչը հանգեցնում է թթվածնային քաղցի: Այսպիսի պայմաննրում մեծանում են մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկերը՝ սրտամկանի ինֆարկտ, շաքարային դիաբետ, հիպերտոնիկ հիվանդություն և որ ամենավտանգավորն է՝ հանկարծամահություն քնած ժամանակ:
Բացի վերոնշված վտանգզվոր բարդությոններից, քնի նման խանգարումը չի թողնում, որ օրգանիզմը լիարժեք հանգստանա և նման մարդկանց մոտ առաջանում է քնի դեֆիցիտ և դրանով պայմանավորված խրոնիական հոգնածություն, քնկոտություն, հիշողության անկում: Ընդ որում այս ամենը կարող է նկատվել նաև խռմփացնողի զուգընկերոջ մոտ, քանի որ զուգընկերոջ քունը նույնպես խանգարվում է:
Ինչպե՞ս ազատվել խռմփոցից սեփական ուժերով:
- Ազատվե՛ք ավելորդ քաշից: Հավելյալ քաշի դեպքում ավելորդ ճարպը կարող է խանգարել շնչուղիներով օդի նորմալ անցմանը, ինչը քնած ժամանակ ավելի շատ է արտահայտվում:
- Զբաղվե՛ք սպորտով և կոփե՛ք սրտամկանը ու անոթները:
- Մի՛ չարաշահեք ալկոհոլային խմիչքները, հատկապես քնելուց առաջ: Ալկոհոլը թուլացնում է ըմպանի մկանները, ինչը խռմփոցի հավելյալ պատճառ է դառնում: Ահա թե՞ ինչու են խմած մարդիկ հաճախ խռմփացնում:
- Մի՛ ծխեք: Ծխախոտը չորացնում է շնչուղիների լորձաթաղանթը և գրգռում է այն:
- Մի՛ քնեք մեջքին պարկած դիրքում: Քնի ժամանակ մկանները թուլանում են և այդ դիրքում լեզվարմատը կարող է հետ գնալ՝ մասնակի փակելով շնչուղիները: Դիրքը փոփոխելուց խռմփոցը մեծ հավանականությամբ վերանում է, եթե չկան այլ պատճառներ:
Եվ իհարկե դիմեք համապատասխան մասնագետին առողջական տարբեր խնդիրների դեպքում, որոնք կարող են հանգեցնել շնչառության խանգարման (քթի միջնապատի ծռվածություն, ալերգիկ ռինիտ և այլն):