Սխտորը համարվում է ամենահզոր մթերքը: Այն լավացնում է ախորժակը, մարսողական օրգաններում  ուժեղացնում է ֆերմենտների արտազատումը, լավացնում է մարսողությունը: Այն նաև ունի հզոր բակտերիասպան հատկանիշներ, այդ պատճառով համարվում է լավագույն ախտահանիչ միջոց: Սխտորը նաև իջեցնում է խոլեստերինի մակարդակն օրգանիզմում, ինչն էլ հնարավորություն է տալիս կանխարգելել սրտանոթային հիվանդությունները: Սխտորը հրաշալի է բարձր ճնշման ժամանակ, այն լայնացնում է անոթները, ինչի շնորհիվ իջեցնում է ճնշումը:

Իր հատկանիշների շնորհիվ սխտորը մշտապես օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ:  interesbook.ru-ն ներկայացրել է սխտորի հիմքով լիկյոր, որը մաքրում է արյունն ու ամբողջ օրգանիզմը, ինչպես նաև այրում է ավելորդ ճարպերը և լավացնում նյութափոխանակությունը: Այս դեղամիջոցը նրբորեն մաքրում է օրգանիզմն ավելորդ գոյացություններից:

Թափանցիկ տարայի մեջ գցեք սխտորի 12 ատամ՝ յուրաքանչյուրը 4 մասի կտրատած: Վրան լցրեք 3 բաժակ կարմիր գինի, տարան ծածկեք և դրեք արևոտ վայրում՝ 2 շաբաթով:  Ամեն օր  2-3 անգամ խառնեք: Ապա քամեք և լցրեք մուգ շշի մեջ:  Մեկ ամսվա ընթացքում ընդունեք այս լիկյորն օրական 3 անգամ՝ 1թ/գ:

Այս հրաշալի դեղամիջոցն օրգանիզմից դուրս է բերում աղերը, բարձրացնում է աշխատունակությունը, մաքրում է արյունը, լավացնում է իմունիտետը, ամրացնում անոթները:  Այն լավացնում է նաև սրտի աշխատանքը:

loading...