Ամռան երեկոներն անցկացնելու լավագույն միջոցն ընկերների հետ հավաքույթներն են, որոնք, սակայն, հնարավոր չէ պատկերացնել՝ առանց զովացուցիչ ըմպելիքների: Նախքան ընկերներին հավաքույթի հրավիրելը՝ առաջարկում ենք Ձեզ տնային պայմաններում պատրաստել ամառային թեթև ըմպելիք, որը կօգնի դիմանալ արևի կիզիչ տաքությանը:

Բաղադրիչներ

  1. Կիտրոն – 2 հատ
  2. Շաքարավազ – 200 գ
  3. Ջուր – 1 լ
  4. Սառույց

Պատրաստման եղանակը

  1. Կտրատեք կիտրոնները և դրեք բլենդերի մեջ: Ավելացրեք ջուրը, շաքարավազը և սառույցը: Խառնեք 1 րոպե:
  2. Ըմպելիքն անցկացրեք մանր մաղի միջով:
loading...