ՀՀ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 27-ին Էջմիածնի քաղաքապետարանում ներկայացրել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար  Դիանա Գասպարյանին: Պապիկյանը նշել է, որ պատիվ ունի ներկայացնելու Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին կին քաղաքապետին: «Կինը պիտի հավասար հնարավորություններ ունենա իրեն ցույց տալու համար և այս պարագայում Դիանա Գասպարյանն այն կանանցից է, ով իր գործունեության ընթացքում ցույց է տվել, որ կյանքում, իրավունքների ասպարեզում,  Հայաստանի քաղաքացու դերում ինքը ոչնչով չի զիջել որևէ տղամարդու»,-վստահեցրել է Պապիկյանը, հավելելով, որ գործունեության ընթացքում Գասպարյանը կապացուցի, որ կանայք շատ ավելի աշխատասեր են, շատ լավ կառավարչներ կարող են լինել:

«Վեջին իրադարձություններից հետո Վաղարշապատում հարաբերական անդորրի անհրաժեշտություն ունենք և այդ անդորրը կանացի հոգատարությամբ, ուշադրությամբ հնարավոր կլինի կյանքի կոչել»,-ընդգծել է նախարարը:

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանն էլ հավելել է , որ մեծ պատիվ և մեծ պատասխանատվություն է իր համար այս ժամանակաշրջանում ստանձնել քաղաքի կառավարման ղեկը՝ թեկուզ ժամանակավորապես: «Կամային և վճռական եմ տրամադրված և անելու  եմ ամեն ինչ քաղաքում կայունության ապահովման համար և ակնկալում եմ նաև յուրաքանչյուր էջմիածնեցու աջակցությունը: Մենք կարող ենք մեր քաղաքը շենացնել, եթե ամեն մեկս սկսենք մեզանից, եթ

loading...