Այս նուրբ կաթնաշոռային թխվածքն իդեալական աղանդեր է նրանց համար, ովքեր պաշտում են քաղցրը և չեն սիրում շատ չարչարվել և ժամանակ կորցնել: Խանութում նման համեղ բան Դուք հաստատ չեք գտնի:
Բաղադրիչներ
Կաթնաշոռ – 500 գ
Հավկիթ – 4 հատ
Շաքարավազ – 6 ճ/գ
Թթվասեր (20 տոկոս) – 2 ճ/գ
Օսլա – 2 ճ/գ
Վանիլին – 10 գ
Չամիչ և չիր՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Թասի մեջ հարել կաթնաշոռը, հավկիթի դեղնուցները, շաքարավազը, թթվասերը, օսլան և վանիլինը:
Երկրորդ թասի մեջ լավ հարել սպիտակուցները:
Կաթնաշոռային զանգվածը խառնել սպիտակուցների հետ:
Ըստ ցանկության ավելացնել չամիչ կամ այլ չրեղեն:
Խմորը լցնել յուղաթղթով պատած կաղապարի մեջ:
Թխել 180-200 աստիճան նախապես տաքացրած ջեռոցում՝ մոտ 30-40 րոպե:
Կարելի է ըստ ցանկության զարդարել մուրաբայով կամ ընկույզով
loading...