Եթե Ձեզ պետք է շատ արագ և շատ համեղ թխվածք պատրաստել թեյի կամ սուրճի սեղանի համար, ապա այս բաղադրատոմսը հաստատ Ձեզ պետք կգա: Գլխավորն այն է, որ Ձեզ պետք կլինի ընդամենը 2 բաղադրիչ, որը կարելի է գնել մոտակա խանութից:
Թխված հավկիթով և շոկոլադով
Բաղադրիչներ
Հավկիթ – 3 հատ
Շոկոլադ (կաթնային) – 175 գ
Պատրաստման եղանակը
Առանձնացնել սպիտակուցները դեղնուցներից: Սպիտակուցները դնել սառնարան:
Շոկոլադը մանրացնել և հալեցնել գոլորշու վրա:
Հարիչի միջոցով լավ խփել սպիտակուցները՝ մինչև պինդ և կայուն զանգված ստանալը:
Խառնել3 դեղնուցները՝ մի փոքր սառած շոկոլադի հետ:
Հետո շոկոլադային զանգվածին ավելացնել սպիտակուցի 1/3 մասը: Հարել ձեռքի հարիչով:
Մնացած սպիտակուցը բաժանել 2 մասի և հերթով ավելացնել: Խառնել անհրաժեշտ է խոհանոցային բահիկով:
Կլոր կաղապարի մեջ յուղաթղթով շրջան ստանալ և լցնել խմորը:
Կաղապարը խմորով դնել 170 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխել 30 րոպե:
Երբ աղանդերը մի փոքր սառչի, հանել յուղաթուղթը: Տորթի վրա շաքարի փոշի ցանել: